Դատարանը Նեյմարին պարտավորեցրել է «Բարսելոնային» վերադարձնել 6.7 միլիոն եվրո

Դատարանը Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարին պարտավորեցրել է իր նախկին ակումբին՝ «Բարսելոնային» վճարել 6.7 միլիոն եվրո, տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա հարձակվողը, որը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին, դիմել էր դատարան՝ մեղադրելով «Բարսելոնային» իրեն 43.6 միլիոն եվրո պարտք լինելու և այդ գումարը չվճարելու մեջ: Գործի քննությամբ պարզ է դարձել, […]

Կարդալ ավելին

Լա լիգայի մեկնարկը հետաձգվել է մեկ շաբաթով

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը հետաձգվել է մեկ շաբաթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Ըստ պարբերականի, Լա լիգան պլանավորվում էր վերսկսել հունիսի 12-ին, սակայն Իսպանիայի առաջնության առաջին հանդիպումը կկայանա հունիսի 19-ին: Դադարից հետո առաջին խաղում կմրցեն «Սևիլիա»-ն և «Բետիս»-ը:

Կարդալ ավելին

«Մանչեսթեր Սիթին» մերժել է «Յուվենտուսին»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մերժել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին»՝ հրաժարվելով վաճառել բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսին, հաղորդում է Calciomercato-ն։ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերին դեմ է եղել մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Գաբրիել Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիում» է 2017 թվականից, 139 խաղում խփել է 63 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում։ Նա թիմի հետ դարձել է Անգլիայի […]

Կարդալ ավելին

Իբրահիմովիչը տեղեկացրել է «Միլանի» ղեկավարությանը՝ որ դեպքում չի հեռանա ակումբից

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կշարունակի մրցելույթները միլանյան թիմի կազմում, եթե ակումբն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնի թիմի կազմը և պայքարի Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար: Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ Իբրահիմովիչն իր պայմանը ներկայացրել է «Միլանի» ղեկավարությանը և սպասում է պատասխանի՝ որոշում ընդունելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 38-ամյա Իբրահիմովիչը որոշել է ընթացիկ […]

Կարդալ ավելին

ՖԻՖԱ-ն կարող է անորոշ ժամանակով երկարաձգել ընթացիկ մրցաշրջանը (Gazeta.ru)

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կորոնավիրուսի պատճառով կարող է անորոշ ժամանակով երկարաձգել ընթացիկ մրցաշրջանը, հայտնում է «The Athletic»-ը: Նշվում է, որ նման միջոցը կնվազեցնի առաջնությունների վաղաժամ ավարտի ռիսկը: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետը նույնպես կփոխվի: Ակնկալվում է, որ պաշտոնապես կազմակերպության որոշումը կհրապարակվի մինչև օգոստոսի 8-ը: Aysor.amhttps://www.aysor.am/am/news/2020/04/06/%D5%96%D4%BB%D5%96%D4%B1-%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6/1681172

Կարդալ ավելին

Ձյուդոյի գավաթի խաղարկությունը չեղարկվել է

Ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլը չեղարկվել է: Այս մասին հայտնում է եվրոպական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Գավաթի խաղարկության այս փուլը պետք է կայանար ռուսական Օրենբուրգ քաղաքում, սակայն չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այն պետք է կայանար մայիսի 16-17-ին:

Կարդալ ավելին

Չելսին բանակցություններ է վարում Կոուտինյոյի հետ

Լոնդոնի «Չելսին» բանակցություններ է վարում «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ, ով վարձակալական հիմունքներով խաղում է Մյունխենի «Բավարիայում»։ Sport-ը տեղեկացնում է, որ «կապույտները» մտադիր են ամռանը ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստին։ Կոուտինյոյի ծառայություններով բացի «Չելսիից» հետաքրքրված են անգլիական մի քանի ակումբներ ևս՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Տոտենհեմը» և «Լեսթերը»։ Քիչ է հավանականությունը, որ Կոուտինյոն ամռանը կվերադառնա «Կամպ Նոու»։

Կարդալ ավելին

«Բարսելոնա»-ն կտրականապես չի ուզում ժամանակից շուտ եզրափակել մրցաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 4  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն դեմ է իսպանական Լա լիգան ժամանակից շուտ եզրափակելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Ըստ պարբերականի, կատալոնական ակումբը չի ուզում ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը, նույնիսկ այն դեպքում, եթե անգամ «Բարսելոնա»-ն հռչակվի Իսպանիայի չեմպիոն: «Բարսելոնա»-ի ղեկավարությունն այն կարծիքին է, որ մրցաշրջանի մնացած հատվածի չեղարկումը ակումբներին ֆինանսական մեծ խնդրի առաջ […]

Կարդալ ավելին

Արթուր Ալեքսանյանը միացել է «Մնա տանը» չելենջին

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը միացել է «Մնա տանը» չելենջի շրջանակում #10TouchesChallenge-ին:   Посмотреть эту публикацию в Instagram   Футболист года @arturaleksanyan_ 😀😍 Публикация от ArturAleksanyan_team (@arturaleksanyan_team) 31 Мар 2020 в 9:36 PDT

Կարդալ ավելին

Օլիմպիական մարզահամալիրները ՝ ժամանակավոր հիվանդանոցներ

Ռիո դե Ժանեյրոյի ֆուտբոլի  ստադիոնները, որտեղ 2016 թ․ անցկացվել են օլիմպիական խաղերի  ֆուտբոլի կանանց և տղամարդկանց  մրցաշարերը կօգտագործվեն  կորոնավիրուսի դեմ պայքարի համար: << Մարականա >> հանրահայտ ստադիոնը ժամանակավոր հիվանդանոց կդառնա   COVID-19 հիվանդների համար։ Լոզանում այս տարվա հունվարին կայացած ձմեռային պատանեկան խաղերի համար կառուցված մարզիկների գյուղում տեղավորվել  են բժիշկները, բուժքույրերը և բժշկական անձնակազմը։ Լոնդոնի օլիմպիական խաղերի  / […]

Կարդալ ավելին