Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորստի մասին

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորստի մասին՝ Զամիք Չինգիզ Օղլու Ահմեդով (Zamiq Çingiz oğlu Əhmədov): Այս մասին գրում է Razm.info-ն: Հիշեցնեք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ոչնչացվել է փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրվանովը (Mehman Mirəziz oğlu Şirvanov): Այս մասին հաղորդել է Ադրբեջանցի ընդդիմադիր լրատվակայքերից մեկի համակարգողը: Հավելենք նաև, որ […]

Կարդալ ավելին

Ադրբեջանական ԶՈւ-ն Վարդենիսի ուղղությամբ հարվածներ է հասցրել

Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը: Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ի կողմից նաև Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նշեց, որ դրանք ոչ այնքան ինտենսիվ են ու այլ տեղերում նման իրավիճակ չունենք:

Կարդալ ավելին

Այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը Սիրելի հայրենակիցներ, Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների […]

Կարդալ ավելին

Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ. Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»:

Կարդալ ավելին

Կքննարկվի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: Հպարտ, հաղթո՛ղ ժողովուրդ»:  

Կարդալ ավելին

Ադրբեջանի զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք. Արցախի ՊՆ

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են»:

Կարդալ ավելին

Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք. Արցախի նախագահ

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել: Նա, մասնավորապես, գրել է. «Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ […]

Կարդալ ավելին

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու. Արցախի նախագահ

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու: Այս մասին ուղերձ է հղել Արցախի նախագահը: «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: […]

Կարդալ ավելին

Բախվել են պայմանագրային զիծառայողի 07-ն ու դպրոցի ուսուցչի Opel-ը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Ապարանի բնակիչ, 22-ամյա Կարեն Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Թալին քաղաքի բնակիչ, 67-ամյա Գագիկ Ֆ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևոր, Սպիտակ քաղաքի բնակիչ, 43-ամյա Արկադի Հ.-ն մարմնական […]

Կարդալ ավելին